19 Հունիսի, 2018

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները երեկ՝ հունիսի 18-ին, օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի Սողոմոն Տարոնցի 22 հասցեի ավտոկայանատեղիում կայանված են ՈւԱԶ և ԳԱԶ մակնիշի ավտոմեքենաներ, որոնք բեռնված են մսի պահածոներով։

Ոստիկանությունից հայտնում են, որ նշված ավտոմեքենաների վարորդները, որոնք ԵԿՄ անդամներ են, մեքենաներով հանդերձ բերման են ենթարկվել ու տեղափոխվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։

Մեքենաների զննությամբ հայտնաբերվել են ընդհանուր 2980 հատ «վաճառքի ենթակա չէ, ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներ։

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Վարորդների հայտարարությամբ՝ հունիսի 16-ին Արշակունյաց 22 հասցեում գտնվող ԵԿՄ վարչության շենքից իրենք են պահածոները բեռնել՝ Նազիկ Ամիրյանի ցուցումով։ Հանգամանքները պարզվում են։

Լրահոս