Մասիսի քաղաքապետի եղբայրը գրավի դիմաց ազատ կարձակվի

1
 Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբարը՝ Գոռ Համբարձումյանը 2 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց Համբարձումյանի պաշտպան Զորայր Հարությունյանը:

«Գրավն, ամենայն հավանականությամբ, կվճարվի այսօր»,-հավելեց նա:

Գոռ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ապրիլի 16-ին Հերացի փողոցում տեղի ունեցած խուլիգանության, ինչպես նաև ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հրազեն կիրառելու մեջ: