2 Հոկտեմբերի, 2017

Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Սերգեյ Մարաբյանի, անպարտ է ճանաչել և արդարացրել է ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածներով մեղադրվող Արմեն Աբրահամյանին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է Աբրահամյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Ani Product

Փաստաբանի գրառման համաձայն՝ իր պաշտպանյալը 1 տարուց ավել կալանքի տակ գտնվելուց հետո արդարացվել և ազատ է արձակվել դատարանի նիստերի դահլիճից։

Ani Product

«Շնորհակալ եմ պարոն Մարաբյանին հերթական արդար դատական ակտը կայացնելու համար»,- գրառել է Երեմ Սարգսյանը։

Դատավոր Սերգեյ Մարաբյանն այսօր կայացված դատավճռով առաջադրված մեղադրանքներում արդարացրեց 1 տարուց ավել կալանքի տակ գտնվող Արմեն Աբրահամյանին. նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասով և 117-րդ հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Աբրահամյանը հորեղբոր Գագիկ Աբրահամյանի կազմակերպմամբ, նախնական համաձայնության գալով ինքնությունը չպարզված 3 անձանց հետ, բռնության գործադրմամբ բացահայտ առևանգել են Արթուր Հարությունյանին, տեղափոխել Երևան քաղաքի Դրոյի 2 հասցեում գործող «Էրգիր» կոչվող սրճարան, որտեղ Նորայր Քոսակյանի, Գագիկ Ասատրյանի, նրա եղբոր որդի Էրիկ Ասատրյանի, վերջինիս ընկեր ՝ Լևոն Թամամյանի, Գագիկ Ասատրյանի ընկեր ոմն Արմենի, Հայկազ Միսակյանի Սարգիս Կարապետյանի և ինքնությունը չպարզված մի խումբ այլ անձանց հետ ծեծի են ենթարկել Արթուր Հարությունյանին, վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով»:

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս