9 Փետրվարի, 2018

«Հայկական ժամանակ»-ը գրում է. Տպագիր մամուլը գրել էր, որ հունվարի 27-ին քրեական հեղինակությունների հերթական խումբն է ժամանել Երևան և մասնակցել քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի եղբոր մահվան տարելիցին։ Կայարանցի Թևոսիկի՝ Թևոս Սաֆարյանի եղբորը սպանել էին 2014 թ․ հունվարի 27-ին, Սարյան փողոցում։

Ani Product

«Հրապարակի» տեղեկություններով՝ Արթուր Սաֆարյանի մահվան չորրորդ տարելիցի առիթով Երևան էին ժամանել մոտ 300 քրեական հեղինակություն՝ Չեչնիայից, Լիբանանից և այլ երկրներից։ Նշվում էր, որ Չեչնիայից ժամանողների մեջ են Ռամզան Կադիրովի շրջապատի մարդիկ։ Մամուլի համաձայն՝ Թևոսիկի մահվան տարելիցի արարողությանը մասնակցել են նաև ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան:

Ani Product

Ազգային ժողովում «Հայկական ժամանակ»-ը պատգամավոր Սեյրան Սարոյանից հետաքրքրվեց՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ ինքը՝ Սարոյանը, ևս մասնակցել է Թևոսիկի եղբոր մահվան 4-րդ տարելիցի միջոցառմանը:

«Էլ մեռել էլ չենք կարա թաղենք ձեր դարդից: Մեռլի տան վրա էլ եք խոսու՞մ, էդ էլ հո կայֆերի, հարսնիքի տուն չէ, մեռելի տուն է»,- ասաց Սարոյանը:

Դիտարկմանը, թե մամուլն էր գրել այդ մասին, Սարոյանն ասաց. «Ի՞նչ մամուլ, իրանք էղել ե՞ն, որ ասում են»:

«ՀԺ»-ի հարցին՝ արարողությանը եղե՞լ են նաև քրեական հեղինակություններ տարբեր երկրներից, այդ թվում՝ Չեչնիայի հանրապետության նախագահ Ռամզան Քադիրովի շրջապատի անձինք, պատգամավորն արձագանքեց.

«Ի՞նչ քրեական հեղինակություն: Ամոթ է, արդեն մարդու մեռլի տան վրա եք խոսում: Գոնե մեռելն ու հարսնիքը տարբերեք իրարից: Ես էդ օրը հիվանդ եմ եղել»:

«ՀԺ»-ն փորձեց նաև ճշտել, թե գեներալ Սարոյանն ինչպես է վերաբերվում, որ ԱԺ նախկին պատգմավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, «խաղից դուրս է մնացել», պաշտոն չի ստացել:

«Գնա, Մհերից հարցրու, ես ի՞նչ իմանամ, ես աշխատանքային բյուրոյի նախագահ չեմ»,- արձագանքեց Սեյրան Սարոյանը:

Լրահոս