Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցը հանվել է վաճառքի. «Ժողովուրդ»

2

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցը հանվել է վաճառքի: Պատճառը, ըստ մեր տեղեկությունների, հիվանդանոցի ֆինանսական խնդիրներն են: Ընդ որում, ֆինանսական խնդիրների պատճառով տեւական ժամանակ է՝ հիվանդանոցի բուժանձնակազմն աշխատավարձերը ստանում է բավական ուշացումով: Լուրը ճշտելու համար զանգահարեցինք հիվանդանոցի փոխտնօրեն Մնացական Ղարագյոզյանին, որը, սակայն, հերքեց լուրը: «Ո՛չ, նման բան չկա: Ես նման տեղեկություններ չունեմ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ վիրաբուժական հիվանդանոցը պատկանում էր ԱԺ նախկին պատգամավոր, երջանկահիշատակ Համլետ Թամազյանին, որի մահից 6 տարի անց այս հաստատությունը կանգնել է խնդիրների առաջ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: