Մհեր Սեդրակյանը հերքում է տարածված լուրը

324

Այսօր՝ «Հրապարակ» թերթը գրել էր ,որ սեպտեմբերի 18-ին կայացած  ընտրություններում ՀՀԿ-ի դեմ տակից խաղեր են տվել նաեւ սեփական կուսակիցները։

Արագածոտնի Կարբի գյուղում անկուսակցական Դավիթ Հարությունյանին, պարզվում է, աջակցել է ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը։ Այստեղ ՀՀԿ-ն առաջադրել էր գործող գյուղապետ Կարո Բաղդասարյանին։ Որոշ տեղեկություններով, Թոխմախի Մհերն իր «մատյան գունդն» է գործուղել Կարբի՝ բիզնեսմեն Հարությունյանին աջակցելու, սակայն դա չի օգնել՝ Բաղդասարյանը մոտ կրկնակի ձայներով հաղթել է՝ 1669 քվե։ Դ․ Հարությունյանը երեկ չցանկացավ խոսել, հորդորեց դիմել իր շտաբի պետին, հերքեց անգամ իր եւ Սեդրակյանի կապը, ասաց, որ չի ճանաչում նրան. «Դե, լսել եմ անուն-ազգանունը, բայց չեմ ճանաչում, մոտիկ չեմ»։

Mnews.am-ին հաջողվեց կապ հաստատել Մհեր Սեդրակյանի հետ, ով հերքեց լուրը, ասելով, որ  ինքն. «Ապատեղեկատվություն է, չի բացառվում, որ դիտավորյալ ապատեղեկատվություն է»:ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը պնդում է, որ ինքը որևէ առնչություն չունի :«Եվ ուզում եմ ավելացնել, որ չի կարելի նման տարբերակներով, սխալ ինֆորմացիայով փորձել խաղալ մարդու անվան հետ,դե հասկանալի է ,ՏԻՄ ընտրություններ են և առհասարակ՝  Հայաստանում ընտրական գործընթաց է սկսվել ,կան մարդիկ ,ովքեր իմ անունը շրջանառելով ուզում են ինքնահաստատվել»:

«Գիտեք,հետաքրքիրն ո՞րն է ,որ անգամ էդ թեկնածուն ,որին իսկապես չեմ ճանաչում ,ինքն էլ է հերքել ,ու՞մ է հետարքրիր նման հիմարություն տարածելը չեմ կարողանում հասկանալ:Եթե ինձ պետք լինի որևէ մեկին օգնել ,ես դա հանգիստ կարող եմ անել ,առանց թաքցնելու ,ես մյուսների պես գողեգող ման եկող մարդ չեմ ,բոլորը գիտեն այդ  մասին ,ավելացնեմ ,որ կրկին անգամ չհաջողվեց …»: 

Mnews.am