8 Դեկտեմբերի, 2017

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 6-ին ԱԺ-ում «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ Մոսկվայի օդանավակայանում խորհրդարանի պատվիրակությանը՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ, խուզարկել են.

Ani Product

«Տաջիկստանի Հանրապետության նախագահի հրավերով ԱԺ-ից պատվիրակություն էր գնացել… Հետ գալուց… անցումային կետում հասկանում եմ՝ ուրիշ պետության սահմանն ենք հատում, պետք է ենթարկվենք իրենց օրենքներին, բայց լինելով ԵԱՏՄ անդամ՝ անցումային կետում խուզարկում են երկրորդ դեմքին, ռեմեն են հանել տալիս, գոտին են հանել տալիս»,- պատմել էր Միքայելյանը:

Ani Product

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից պարզել՝ իրենց չի՞ վիրավորում նման վերաբերմունքը:

Ի պատասխան հարցի՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ասել է. «Մի քիչ փիլիսոփայորեն պատասխանեմ, մեր եկեղեցում, հազար ներողություն, երբ մարդը ավարտում է իր երկրային կյանքը, այդ վայրերում բոլորը հավասար են…

Ի վերջո, չգիտեմ, եթե խոսքը Ազգային ժողովի նախագահի մասին է, որ գոտին հանի, դրանից ի՞նչ է լինելու…»: Հետո հավելել է. «Գոտին ինքն է հանել, ոչ ոք չի հանել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Կիսվեք նյութով՝

Լրահոս