Մոսկվայում 30-ամյա հայ տղամարդ է մահացել. նրա ծնողների մոտ կորոնավիրուս են հայտնաբերել. News.am

30
 Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ապրիլի 12-ին 30-ամյա հայ տղամարդ է մահացել։ Նրա ընկերներից մեկը NEWS.am-ին հայտնեց, որ ենթադրվում է, որ նա վարակված է եղել  կորոնավիրուսով։

«Մինչեւ մահանալը կորոնավիրուսի թեստ չի անցել, ջերմություն է ունեցել 3-4 օր, բայց մահվանից հետո ծնողներին թեստավորել են, ծնողների մոտ հաստատվել է վարակը, հավանաբար, իր մոտ նույնպես կորոնավիրուս է եղել, մահվան վկայականը ստանալուց հետո կհաստատվի»,- ասաց նա։

Ընկերը հայտնեց, որ տղամարդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ, նա որեւէ խրոնիկ հիվանդություն չի ունեցել։