14 Փետրվարի, 2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ երկու տարի առաջ Հայաստանում ձևավորված «Հայ պառլամենտականների միջազգային ասոցիացիան» մտադիր է ակտիվ գործունեություն ծավալել։ Ասոցիացիան, որը կազմավորվել է երկու տարի առաջ, և նրա նպատակն է միավորել աշխարհի տարբեր երկրների խորհրդարաններում գործունեություն ծավալող հայերին, համալրվել է նոր անդամներով։

Նրանց շարքում են ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։ Նրանց ապագա պլաններում է՝ ձևավորել «կոորդինացնող խորհուրդ», որն էլ ավելի կընդլայնի ասոցիացիայի գործունեության տիրույթները, խորհրդում կընդգրկվեն նաև հայերի բարեկամ օրենսդիրներ, որոնք իրենց նպաստը կբերեն տվյալ տարածքի հայ համայնքին։

Ani Product

Արագած Ախոյանը մեզ հայտնեց, որ խորհրդում կընդգրկվեն աշխարհի տարբեր երկրների պառլամենտականներ, և ակտիվ երկխոսության ու համատեղ աշխատանքի արդյունքում հայանպաստ գործունեություն կիրականացվի։

Ani Product

Ախոյանը հայտնեց նաև, որ արդեն բանակցություններ են սկսվել Թուրքիայի, Վրաստանի, Քրդստանի, Իրանի, Սիրիայի, Լիբանանի և այլ երկրների մեր հայրենակիցների հետ, իսկ Կարո Փայլանը և Սելին Դողանը համաձայնություն են տվել։ Նշենք, որ ասոցիացիայի ղեկավարը 1996-ից գործող՝ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորներին միավորող ակումբի նախագահ Վարդան Պետրոսյանն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս