Նավակ Ճոճողը «ատչոտ» է պահանջել Ավինյանից մամուլի արտահոսքի համար. նորից ծեծկռտուք է եղել նրանց միջև. Politik.am

12

«Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիլեն Գաբրիելյանի՝ Նավակ Ճոճողի միջև կառավարության ամառանոցում տեղի ունեցած միջադեպի մասին Politik.am-ի հրապարակումից հետո, նոր ծեծկռուք է եղել նրանց միջև։

Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Նավակ Ճոճողը, մամուլում տեսնելով կառավարության ամառանոցում տեղի ունեցածի մասին լուրը՝ շտապել է կառավարության շենք՝ «ատչոտ» պահանջելու Ավինյանից և նրան մեղադրել է իրենց միջև տեղի ունեցածի մասին մամուլի արտահոսք կազմակերպելու մեջ։ Ավինյանն ասել է, որ ինքը կապ չունի լուրի հրապարակման հետ, Նավակ Ճոճողը պնդել է, որ չի հավատում նրան։

Փոխադարձ հայհոյանքներին հաջորդել էլ ծեծկռտուքը։ Այս անգամ ևս երկու պաշտոնյաների վեճը դադարեցվել է անվտագության աշխատակիցների միջամտությամբ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում