Նարեկ Սամսոնյան. «Անշնորհակալ և քինախնդիր նախկին լրագրող ամուսինները»

15
Երեկ մայիսի 3-ին մամուլի ազատության միջազգային օրն էր, բայց երկրի ղեկավարությունն այնքան «զբաղված» էր, որ անգամ գրավոր ուղերձ չհղեց ԶԼՄ ներկայացուցիչներին: Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Աննա Հակոբյանը անգամ գրառում չարեցին մամուլիզ ազատության միջազգային օրվա կապակցությամբ:
 

Այս քինախնդիր լռության պատճառը մեկն է` ազատ մամուլը Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարության թիվ մեկ թշնամին է: Նիկոլը սովոր է եղել ծախված լրագրությանը, մարդկանցից ամեն ամիս փող վերցնելով լրագրությանը, նրա համար լրագրողը նա է ով Հովիկ Աբրահամյանից, Արտաշես Թումանյանից, Արթուր Բաղդասարյանից, Հակոբ Հակոբյանից, Սամվել Ալեքսանյանից և մնացած այլ անձանցից` չանվանարկելու համար գումարներ է վերցրել ու հարստացել: Նիկոլի համար իսկական «լրագրողը» Հրայր Թամրազյանն է իր` ազատ լրագրությունը բռնաբարած և բռնաբարող թիմով, Նիկոլի համար իրական լրագրողը սուտ, կեղծիք, զրպարտություն և հերյուրանք տարածողներն են, որոնց հրապարակային շնորհավորելու կարիք չունի ինքը:

Հ.Գ. Շնորավորում եմ բոլոր ողնաշարն ուղիղ պահած լրագրողներին և ԶԼՄ-ներին: Դուք էս երկիրը կործանումից փրկելու կարևորագույն կղզյակներից մեկն եք:

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից