24 Հոկտեմբերի, 2018
 ԱԺ «Ելք» խմբակցության կողմից վարչապետի պաշտոնում առաջադրված Նիկոլ Փաշինյանի թեկնածությանն Ազգային ժողովը մերժեց, և 1 դեմ ձայն եղավ։ Փաշինյանի թեկնածությանը դեմ էր քվեարկել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն վարչապետ չընտրեց, և 7 օր հետո կանցկացվի վարչապետի նոր ընտրություն։ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում Ազգային ժողովը մերժեց՝ 1 դեմ, կողմ՝ 0 և 11 ձեռնպահ ձայներով։

Հիշեցնենք նաև, որ ԱԺ «Ծառուկյան», ՀՀԿ, ՀՅԴ խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը, իսկ«Ելքը» ձեռնպահ էր քվեարկել:

 

Չինարի- Համով,հոտով,տնավարի

 

Լրահոս