Նորակոչիկներն իրենց հետ բջջային հեռախոս կտանեն՝ որոշ պայմաններով․ ՀՀ զինկոմ

3

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով այս տարի ժամկետային զինծառայողները կարող են իրենց հետ բջջային հեռախոսներ տանել։ Այսօր ձմեռային զորակոչի մեկնարկի ժամանակ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը:

Նրա խոսքով՝ նորակոչիկներին բջջային հեռախոս պահելու թույլտվությունը պայմանական է․ նրանք չպետք է այն օգտագործեն ձայնագրություններ և տեսագրություններ անելու նպատակով։

«Սա այս տարվա զորակոչի միակ փոփոխությունն է։ Արդեն մեծ մասը հեռախոսներով է եկել և թույլ ենք տվել»,- ասաց զինկոմը՝ հավելելով, որ հրամանատարական կազմը կվերահսկի, որ հեռախոսներով նկարահանումներ և ձայնագրություններ չկատարվեն։

Մուրադյանը նշեց, որ ամառային զորակոչի ժամանակ, նախորդ տարվա համեմատ, զորակոչիկների թիվը 140-ով ավելացել է։ Իսկ ձմեռային զորակոչի արդյունքները դեռևս հայտնի չեն։