Նորատուսցի Ալիկը չի ցանկացել գնալ դատարան. նրա կալանքը երկարացվել է

5

Armtimes.com-ը գրում է. 2016 թ. նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով կալանավորված քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի կալանքը օրեր առաջ կրկին մեկ ամսով երկարաձգվել է:

Մեր զրույցում նրա պաշտպան Մկրտիչ Վասակյանն ասաց, որ նախաքննական մարմինը ապրիլի 18-ին Ալիկ Բանդուրյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել դատարան, սակայն միջնորդությունը մասնակի է բավարարել. դատարանը կալանքը երկարացրել է մեկ ամսով:

Մեր հարցին, թե նախաքննական մարմինը կալանքը երկարաձգելու ի՞նչ հիմնավորումներ է ներկայացրել, Վասակյանն ասաց, որ ըստ քննիչի՝ գործով քննչական գործողություններ կան կատարելու: «Նույն ստանդարտ միջնորդությունն էր, իբր իմ պաշտպանյալը կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից, կխոչընդոտի գործի քննությանը: Ես առարկեցի միջնորդության դեմ, սակայն դատարանը կալանքը մեկ ամսով երկարաձգեց»,- ասաց պաշտպանը: Մեր հարցին՝ Նորատուսցի Ալիկը մասնակցո՞ւմ էր կալանքի միջնորդության քննարկմանը, պաշտպանը բացասական պատասխան տվեց՝ հավելելով, որ իր պաշտպանյալը դատարան գալու ցանկություն չի հայտնել. նա դատարանին գրություն է ուղարկել, խնդրելով իր բացակայության պայմաններում քննարկել միջնորդությունը: Վասակյանն ասաց, որ արդեն իսկ բողոքարկել է իր պաշտպանյալին կալանքը կրկին երկարաձգելու դատարանի որոշումը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում