14 Նոյեմբերի, 2017

Այսօր «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի էր դիմել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Թելման Ալավերդյանը։ Քիչ առաջ վերջինս հայտնաբերվել է: Այս մասին Tert.am-ին հայտնել է  ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը։

Ani Product

Նա ասել է , որ կալանավորը հայտնաբերվել է իրավապահ մարմինների կողմից։

Ani Product

«ՀՀ ոստիկանության և քրեակատարողական ծառայության աշխատակիցների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Արմավիրի մարզից հայտնաբերվել և բերման է ենթարկվել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից փախուստի դիմած «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Թելման Ալավերդյանը»,-ասել է  Ղլեչյանը

։

Լրահոս