Նույն ձեռագիրն է.Բոլորիս են սպանելու՝ մեկ-մեկ, դանդաղ, պատերին կրակոցների հետքերով

1
Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինքնասպանություն»՝ պատերին ԿՐԱԿՈՑՆԵՐԻ հետքերով… Ո՞ւմ եք հեքիաթ պատմում։ Սկսած ԼՂՀ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի «ինքնասպանությունից» նույն ձեռագիրն է՝ պատերին կրակոցների հետքեր։
«Աշխատել են» մասնագետները՝ սպանել են հենց Կուտոյանի անձնական ատրճանակից։ Ինչպես նաև նախկին ոստիկանապետի Հայկ Հարությունյանի «ինքնասպանությունը»։ Կամ Ռուսաստանում ոստիկանիւթյան մեկ այլ պետ Կարապետյանի հետ «դժբախտ պատահարը»։
Սա որս է և թիրախը բոլորովին էլ սպանվածները չեն, այլ ճշմարտությունը, որը նրանք գիտեին։ Ու մենք էլ գիտենք, բոլորս։ Մեր երկիրը զավթված է և դրա իրական տերերն անում են այն, ինչ ուզում են, միայն թե մենք չազատագրվենք։ Սա է ճշմարտությունը։ Ու մի ասեք, որ դա այդպես չէ, կամ որ դուք դա չգիտեք։
Իսկ եթե գիտեք, որ դա այդպես է՝ ելքը մեկն է։ ԱՊԱԳԱՂՈՒԹԱՑՈՒՄ։ Կամ այսպես բոլորիս են սպանելու՝ մեկ-մեկ, դանդաղ, պատերին կրակոցների հետքերով»։