1 Փետրվարի, 2018

fakty.ua պարբերականի փոխանցմամբ` Կիեւի ազգային ոստիկանության գլխավոր վարչության պետ Անդրեյ Կրիշչենկոն հայտնել է, որ Ռուսաստան-Ուկրաինա սահմանին ձերբակալել են 22-ամյա կնոջ եւ նրա հետ նույն բնակարանում ապրող 41-ամյա տղամարդու։

Ani Product

Քրեական զույգը կասկածվում է փրկագին ստանալու նպատակով մարդկանց առեւանգման մեջ։

Ani Product

Խոսքը Կիեւում հայաստանցի գործարար Սերգեյ Մանուկյանի  որդու՝ Արման Մանուկյանի, ու զարմիկի՝ Սամվելի առեւանգելու մասին է։

«ՀՀ քաղաքացիներ  երկու ազգականների առեւանգել էին Կիեւի խիտ բնակեցված  թաղամասում շենքի մուտքի դիմաց շատերի աչքի առաջ եւ շուրջ 70 օր պահել Սոֆիական Բորշչագովկի տներից մեկում։ Այնուհետեւ, հայտնի գործարարից՝ առեւանգվածներից մեկի հորից, գումար պահանջել, որը կազմում էր 5 մլն դոլար»,- ասել է Կրիշչենկոն։

«Հանցագործների վրա հնարվոր է եղել դուրս գալ, երբ առեւանգվածներից մեկը կարողացել է փախչել։ Նրան հաջողվել է ազատվել շղթաներից եւ երկրորդ հարկից թռչել ներքեւ։ Թեպետ նա վնասվել է, սակայն կարողացել է փախչել եւ ոստիկանություն ահազանգել։ Հանցագործներին ձերբակալել են այն ժամանակ, երբ նրանք փորձել են Ուկրաինայից անցնել Ռուսաստան»,- ասել է նա:

Կասկածյալները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները:

Սերգեյ Մանուկյանի որդին ու նրա ազգականը պատմել են, որ նրանց 70 օր պահել են շղթայված եւ դեմքերը փակած վիճակում, որպեսզի չտեսնեին առեւանգողներին։ Գերիների հետ վարվել են լավ, հաճախակի կերակրել են։

Այժմ իրավապահները հանցավոր խմբի մյուս անդամներին են փնտրում, որոնք կարող են առեւանգմանը հանցակից լինել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/774666/

Լրահոս