Շնորհակալություն, Բժիշկ

555

Երբ հանգամանքների բերումով դիմեցի Նորք Ինֆեկցիոն բժշկական կենտրոն, չէի էլ պատկերացնում, որ այստեղ աշխատում են իրենց գործի իսկական նվիրյալները, հմուտ ու փորձառու մասնագետներ, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում իրենց դիմող հիվանդներին օգնելու և լիակատար բուժում ապահովելու համար:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հիվանդանոցի օդակաթիլային/բոքսային/ բաժանմունքի վարիչ Գոհար Թամազյանին, դստրիկիս հանդեպ ցուցաբերած սրտացավ ու մարդկային վերաբերմունքի համար: Բժշկուհի, ով իր երկարամյա աշխատանքային կենսագրության ընթացքում իրեն լիովին գնահատված է համարել, երբ ապաքինված հիվանդները երջանիկ ժպտացել են:

Շնորհակալություն նաև նույն հիվանդանոցի մեծահասակների 5-րդ բաժանմունքի վարիչ Մելանյա Շմավոնյանին՝ բժշկի բարձր ու վեհ կոչմանը հավատարիմ մնալու, մասնագիտական բարձր հմտությունների, ցուցաբերած բուժօգնության համար: Իսկ բժիշկ Արշակ Ղազարյանին ցանկանում եմ ասել՝ անսահման շնորհակալ եմ, որ Ձեզ նման հիանալի մասնագետներ են աշխատում հիվանդանոցում:

Օրինակելի բժիշկ, ով իր կենսակերպով փաստում է, որ անմնացորդ նվիրված է իր գոծին, ով իր աշխատանքը կատարելիս հաշվի չի առնում ժամանակն ու ու հոգնությունը: Ինձ համար անչափ սիրելի Օֆելյա Նալբանդյան, շնորհակալական բոլոր խոսքերը չեն բավականացնի արտահայտելու այն երախտիքը, որ զգում եմ Ձեր հանդեպ, Ձեր ցուցաբերած ջերմության ու հոգատարության համար:

Շնորհակալություն եմ հայտնում Նորք Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցին՝ հրաշալի բուժանձնակազմ ունենալու և բժիշկների աշխատանքը պատշաճորեն գնահատելու համար:

Բուժաշխատողներ, ովքեր ամեն օր իրենց մասնագիտական գիտելիքները ի սպաս են դնում հիվանդի առողջացման գործընթացին. բժիշկներ՝Անաիդա Աղաջանյան, Ռիմա Այվազյան, Արմեն Օհանյան, բուժքույրեր՝ Սեդա, Արմինե Կարինե, Ծովիկ Շնորհակալություն, որ դուք կաք և ամեն օր ձեր դժվարին ու պատասխանատու գործն եք կատարում:

Լիլիթ Ավետիսյան