27 Հուլիսի, 2017

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ani Product

Մեկ շաբաթ առաջ տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել Երևանի Մանանդյան 29/73 հասցեում գտնվող «Էս–Վի» հյուրանոցում: Մի խումբ մարդիկ մուտք գործելով հյուրանոց, հարձակվել են աշխատակիցների վրա, նրանց ուժով դուրս շպրտել շենքից ու գրավել հյուրանոցը:

Ani Product

«Զորախմբի» գրոհը ղեկավարել է Ոստիկանությունից ժամանակին հեռացված գնդապետ Վարազդատ Ադամյանը (նա համակարգից հեռացվել էր Թամամյանի «գործով»): Արդեն մեկ շաբաթ է, ինչ անօրինականորեն Ադամյանը աշխատեցնում է հյուրանոցը: Հյուրանոցի աշխատակիցները մեզ տեղեկացրին, որ իրենք զանգահարել և դեպքի մասին տեղյակ են պահել և՛ ՊԵԿ–ի, և՛ Ոստիկանության «թեժ գծին», սակայն ոչ ոք մատը մատին չի տվել:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Նշենք, որ հյուրանոցի տերը մեկ ուրիշ Վարազդատ է՝ անհատ ձեռներեց Վարազդատ Մանուկյանը: Թե Վարազդատներն ինչ խնդիր են ունեցել, հայտնի չէ, բայց որ հյուրանոցը գրավվել է գնդապետի կողմից և այս պահին անօրինականորեն աշխատում է՝ փաստ է: Փողոցում հայտնված աշխատակիցները չգիտեն՝ ումից օգնություն խնդրեն:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս