31 Հունվարի, 2018

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շարունակում է կադրային փոփոխությունները:

Ani Product

Մեր տեղեկություններով, այսօր Վլադիմիր Գասպարյանի հրամանով հանրապետության գրեթե բոլոր ոստիկանական մարզային վարչություններում երեք տասնյակից ավելի ազատումներ ու փոփոխություններ են եղել:

Ani Product

Մասնավորապես, աշխատանքից ազատվել եւ կադրերի ռեզերվ են ուղարկվել մարզային վարչությունների պետի տեղակալներ, բաժնի պետեր: Ազատված ոստիկանների մի մասը խրախուսվել են երկարամյա ծառայության համար եւ ուղարկվել թոշակի: Մեզ հաջողվեց ճշտել, որ ոստիկանապետը կարդային փոփոխությունը շարունակել է Երեւանում, մասնավորապես՝ աշխատանքից ազատվել են ոստիկանության Մաշտոցի, Էրեբունու, Շենգավիթի բաժնի պետի տեղակալները:

Բացի ազատումներից, Վլադիմիր Գասպարյանը նաեւ նշանակում է կատարել: Մասնավորապես, Ոստիկանության Մեղրիի բաժնի պետ է նշանակվել Արմեն Մինասյանը: Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Տաշիրի ոստիկանապետ է նշանակվել Վազգեն Թորոսյանը, որը մինչ այդ ոստիկանության Տարոնի բաժնի պետի տեղակալն էր:

Ավելի վաղ ՀՀ ոստիկանապետն աշխատանքից ազատել էր ոստիկանության Բազումի, Մեղրիի եւ Տաշիրի բաժնի պետերին: Այս պահին թափուր է մնում միայն ոստիկանության Բազումի բաժնի պետի պաշտոնը:

Վլադիմիր Գասպարյանը կադրային փոփոխություններն ու ազատումները սկսեց ոստիկանության կոլեգիայի նիստից հետո: Այդ նիստում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոսել էր կառավարման նոր կարգի անցնելու պայմաններում ոստիկանության խնդիրների ու կադրային փոփոխությունների մասին։

«Կարծում եմ՝ կլինեն մարդիկ, ովքեր կհասկանան, որ իրենց աշխատաոճը համահունչ չէ մեր զարգացման պրոցեսներին, իրենք դիմում կգրեն, կգնան։ Էն էներգիան, էն աշխատուժը, որ մենք ծախսում ենք էն մարդկանց վրա, որոնք կերպարանափոխվել, ձեւափոխվել, բարեփոխվել չեն կարողանում, կարծրացած բաներ կան մեջները, կարծում եմ՝ այդ էներգիան, որ ծախսենք երիտասարդ կադրերի վրա, ավելի արդյունավետ կաշխատենք, ժամանակն է, որ հինը հիմնովին մաքրվի»,- մասնավորապես, ասել էր ոստիկանապետը:

Գրում է armtiams.com-ը

Կիսվեք նյութով՝

Լրահոս