Ովքե՞ր են խոշոր գումարներ փոխանցում Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին. ամբողջական ցանկ

City of smile («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների նախագահը վարչապետ Փաշինյանի կինն է՝ Աննա Հակոբյանը, հրապարակել է 2018 թվականին նվիրատվություն իրականացրած կազմակերպությունների և անձանց ցանկը:

Ani Product

Ցանկը՝   51,000,000.00 դրամով գլխավորում է  «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Գործարան» ՓԲԸ-ն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը/ Դեր Մամփրե Կուզույան/ նվիրաբերել է 47,985,000.00 ($100,000), եռյակը եզրափակում է Հայաստան Հիմնադրամ ԱՄՆ-ն՝ 31,190,400.00 դրամով ($64,980):

Ani Product

Նվիրատուների ցանկում են, համապատասխանաբար, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն11,856,700.00 դրամ, Ալեքսանյանների Ընտանիք բարեգործական հիմնադրամը՝ 10,000,000.00 դրամ, Հայաստանի Պարի Պետական Անսամբլը՝ 9,536,000.00 դրամ, Անահիտ Ծառուկյանը 5,000,000.00 դրամ, «Գրանդ Քենդի» ՍՊԸ 5,000,000.00 դրամ, Ջավահիր Ծառուկյանը՝ 5,000,000.00 դրամ, «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն՝ 3,000,000.00 դրամ:

Ցանկն ամբողջությամբ՝ այստեղ