Ուժայինների ղեկավարները կազատվեն՞

135
Վերջին օրերի ամենաաղմկահարույց եղելություններից մեկը «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդի Գուրգեն Խաչատրյանի եւ իշխանությունների միջեւ բացահայտ առճակատումն էր: Ապրիլի 28-ին Գուրգեն Խաչատրյանը հայտարարեց, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել իր առջև օտարելու Ucom-ը։

«Տեսնելով, որ սաբոտաժը արդյունք չի տվել և մենք շարունակում ենք տիրապետել իրավիճակին, վերջին օրերին արդեն ուղիղ պահանջ է ներկայացվել Ucom-ն օտարելու, իսկ չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և կալանավորելու, որին հետևելու է նույնաբնույթ գործողությունների իրականացումը եղբորս, ընտանիքի այլ անդամների, ազգականներիս, մտերիմներիս, ինչպես նաև մեզ հետ առնչվող այլ անձանց նկատմամբ»,- հայտարարեց Խաչատրյանն ու նշեց, որ ճնշումներին տեղի չենք տալու ու «Ucom¬-ը չի վաճառվելու։

Հայտարարությանը հաջորդեց իշխանության պատասխանը, վարչապետը խոսեց իր խոսնակի շուրթերով, Խաչատրյաններին եւ էլի ուրիշներին մաֆիոզ ու թալանչի անվանելով: Այս հայտարարությանը հաջորդեցին իրավապահների լայնածավալ քննչական գործողությունները՝ խուզարկություններ կատարվեցին Խաչատրյանների բնակարաններում, բիզնես-գրասենյակներում։ Բացի այդ՝ նոր մեղադրանք առաջադրվեց Գ.Խաչատրյանին ու կալանավորելու միջնորդություն ներկայացվեց դատարան։ Պարզվեց, սակայն, որ Գուրգեն Խաչատրյանը հաջողացրել էր փախուստի դիմել, ըստ վարկածի՝ մեծ ավտոմքենայի բեռնախցիկում թաքնվելու միջոցով:

Համաձայնեք, որ սա նույնիսկ կրկես էլ չէ, սա տրագիկոմեդիա է, իշխանության եւ իր նախընտրած հերոսների կատարմամբ: Թավշյա հեղափոխությունից հետո սա առաջին դեպքը չէ, երբ իշխանությունը հանկարծ պատերազմ է հայտարարում նախկիններից որեւէ մեկի դեմ, թմբկահարում, թե թալանչիները շուտով ստանալու են իրենց արժանի պատիժը, բայց հենց պատերազմական ամենաթեժ պահին պարզվում է, որ հակառակորդին հաջողվել է ճողոպրել դաժան բախումից:

Հիշենք բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին, վարչապետի մակարդակով պետության ամենաբարձր ամբիոնից հայտարարվեց, թե շատ շուտով դարի հանցագործությունն է բացահայտվելու, որ իշխանության կրնկի տակ գործող իրավապահները ահռելի թալանի բացահայտման գործ են քննում Հարությունյանի մասնակցությամբ, մինչ վարչապետը պոպուլիստական հայտարարություններով զբաղեցնում էր Պողոսներին, հանկարծ պարզ դարձավ, որ Հարությունյանը լքել է Հայասատանը, առ այսօր նրա տեղն անհայտ է: Նույնը կարող ենք ասել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի մասին, նրա հետ էլ իշխանությունը բլիժնի բոյի մտավ, բայց եղավ այն, ինչ Հարությունյանի, Խաչատրյանի դեպքում: Ցանկը համալրում են Գեւորգ Կոստանյանը, Վահագն եւ Միքայել Հարությունյանները, Գագիկ Բեգլարյան, կամ ասենք Միքայել Մինասյանի դեպքում իշխանությունը հետախուզում է հայտարարում, բայց իշխանական պատգամավորներից մեկը հայտարարում է, թե նա Հայաստանում գաղտնի հանդիպումներ է ունենում ընդդիմադիր առաջնորդներից մկի հետ:

Մանրամասները` սկզբնաղբյուրում.