mnews

6 Դեկտեմբերի, 2016

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

««Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը զբաղվելու է Ամուլսարի ոսկու հանքի շահագործմամբ, որոշել է անվճար պահպանակներ բաժանել այդ տարածքի գյուղերի բնակիչներին՝ պատճառաբանելով, թե դրսից աշխատողներ են գալու և սեռավարակների տարածման վտանգ է առաջանալու։

Ani Product
Ani Product

«ՉԻ» — Եթե հաշվի առնենք, որ հանքերում «դրսից եկած» աշխատողները հիմնականում տղամարդիկ են լինելու, կարելի է ենթադրել, թե հանքավայրը շահագործողներն ինչ դեր են վերապահել տեղի բնակչությանը։ Իսկ եթե «դրսից եկածների» մեջ նաև կանայք են լինելու, ապա անհասկանալի է, թե ինչու են անվճար պահպանակները տեղացիներին բաժանելու։ Թող պոտենցիալ եկվորներն ինչքան ուզում են՝ իրար հետ բեղմնավորվեն:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Ամեն դեպքում՝ հանքավայրը շահագործողները փաստորեն ծրագրում են ապականել ոչ միայն բնությունը, այլև մարդկանց: Մնում է հուսալ, որ տեղի բնակչությունը ճիշտ կընկալի նրանց «ուղերձներն» ու «մարտահրավերները» և անվճար պահպանակները կօգտագործի բուն նշանակությամբ՝ նրանց դեմ պայքարի շրջանակներում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս