Ռիտա Սարգսյանը հրաժարական է տվել«Նվիրիր կյանք» հիմնադրամի նախագահի պաշտոնից

2

Սերժ Սարգսյանի տիկին Ռիտա Սարգսյանը հրաժարական է տվել «Նվիրիր կյանք» հիմնադրամի նախագահի պաշտոնից: «Հայկական ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է հիմնադրամի տնօրեն Վերժինե Ոսկանյանը:

Հիմնադրամի խորհրդի անդամ Շուշանիկ Արևշատյանն էլ նշել է, որ կարծում են՝ Ռիտա Սարգսյանը կմնա հիմնադրամի անդամ: Հիմնադրամը ծանոթ չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի դիրքորոշմանը՝ արդյոք վերջինս ցանկանում է մասնակցություն ունենալ հիմնադրամի աշխատանքներին: