Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը չկայացավ (տեսանյութ)

1
Էրեբունի Պլազա հյուրանոցում ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավիրած մամուլի ասուլիսը չկայացավ:Մի շարք ցուցարարներ ներխուժել էին հյուրանոցի սրահներից մեկը, որտեղ պետք է կայանար ասուլիսը և խոչընդոտել, մինչ այդ Ազատություն ռադիոկայանի տեսախցիկներից մեկը ֆիքսել էր, որ Ռոբերտ Քոչարյանը հեռացել է հյուրանոցի տարածքից:
Ներկայում ցուցարարները գտնվում են ՀՀ Դատախազության շենքի դիմաց: Նրանք ներկայացնում են իրենց բողոքը ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշմամ դեմ՝ նրանց մոտ դուրս եկած Գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության պետ Վահագն Մուրադյանին: