22 Սեպտեմբերի, 2018

 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին`Սեդրակ Քոչարյանը, Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ դատական հայց է ներկայացրել:Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:Հայցվոր Սեդրակ Քոչարյանը պահանջել է զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալ և բացի այդ հրապարակայնորեն հերքում է պահանջել:

Դատական տեղեկատվական համակարգում չի նշվում, թե Արթուր Վանեցյանի հրապարակավ արված ինչ հայտարարության համար է Սեդրակ Քոչարյանը հերքում և փոխհատուցում պահանջում:

Քաղհայցը քննելու է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը։

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Լրահոս