9 Նոյեմբերի, 2016

«Հրապարակ»-ը գրել էր, որ Սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Արմեն Հայրապետյանը (Սամսունգի Արմեն)  պաշտոնանկ կարվի: Այսօր Հայրապետյանը պաշտոնից ազատվելու դիմում է գրել: Մեր տեղեկություններով՝ նա հնարավոր է նշանակվի խորհրդական: Ամենայն հավանականությամբ, ՍԱՊԾ պետի պաշտոնին կնշանակվի «Նաթֆուդ» ընկերության տնօրեն Իշխան Կարապետյանը:

Ani Product

Հիշեցնենք, որ Արմեն Հայրապետյանը նշանակվել է 2014– ին, նա փոխարինել է Աբրամ Բախչագուլյանին, իսկ մինչ այդ սփյուռքի փոխնախարարն էր։ Նրա օրոք ՍԱՊԾ-ն դարձավ Հայաստանի սննդի մատակարարումը և հատկապես ներկրումն ու արտահանումը կառավարող ծառայություն, քանզի մաքսակետերից սննդամթերքը բաց է թողնվում միայն նրանց տեղեկանքների հիման վրա։ Մեզ հասած տեղեկություններով՝ վերևից ստացված հրահանգներով են ՍԱՊԾ տեսուչները գրել այդ տեղեկանքները՝ նպաստելով կամ խանգարելով ոմանց բիզնես գործունեությանը, քանի որ արագ փչացող այս ապրանքը մեկ շաբաթ սահմանին պահելով՝ կարելի է ցանկացած բիզնես խորտակել, իսկ մյուսին՝ աճեցնել։ Մեզ հայտնի էր դարձել, որ այս լուրերը Կարեն Կարապետյանին են հասել, տարբեր անհատներ, հասարակական կազմակերպություններ են ահազանգել։ Եվ նա որոշել է փոխել ՍԱՊԾ պետին, անգամ քննարկվում Է կառույցը գյուղնախարարության կազմից հանելու և առանձին միավոր դարձնելու հարցը։

Ani Product

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Լրահոս