Սամվել Ալեքսանյան. «200 իրավաբանն էլ չի հերիքի ձեր գրածների վրա»

1
«Ծառուկյան Գագոն ոնց ասեց՝ ով, որ «Մարտի 1-ի հետ կապ ունի, թող տանեն`գնդակահարեն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`«Մարտի 1»-ի գործի նոր ընթացք է ստանում, նկատի ունենալով, որ այդ ժամանակ մամուլը գրել էր, որ մի շարք օլիգարխների, այդ թվում իր, թիկնազորի անդամները մասնակցել են ծեծ ու ջարդերին:

Դիտարկմանը՝ եթե կապ չունի, ինչո՞ւ այդ հրապարակումները դատարանում չվիճարկեց, Սամվել Ալեքսանյանը հակադարձեց. «200 իրավաբանն էլ չի հերիքի ձեր գրածների վրա»:

Մանրամասները՝ տեսանյութում 

aravot.am