Սամվել Բաբայանի գործը կքննվի Վերաքննիչ դատարանում

0

ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի նախկին գլխավոր հրամանատար Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը դիմել է վերաքննիչ դատարան: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:

Գործը կքնննվի դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ:

Նշենք, որ նոյեմբերի 28-ին Բաբայանը Հայաստան «Իգլա» տեղափոխելու և փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտվեց :

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Գործով կար 7 մեղադրյալ:

Իրավաբան.net