13 Մայիսի, 2018

Մինչ հանրությունը ալեկոծվում է երկրում տիրող անարդարությունից, որոշ ՔԿՀ-ում անարդարությունը խորացնող երևույթներ են նկատվում: Ոմանք հայտնվում են ազատության մեջ, ոմանց մահվան մասին էլ լուրեր են հայտնվում:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ անհասկանալի հանգամանքներում, ազատության մեջ է հայտնվել Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատուներից Ստեփան Հակոբյանը, ով դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման:

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ «Դատապարտյալների հիվանդանոցում» պատիժը կրող Ստեփան Հակոբյանին պաշտոնապես չեն ազատել պատժի կրումից, սակայն նրան տեսել են Երևանի Մալաթիա թաղամասում, աղջիկների հետ զվարճանալիս /ինչպես եղել էր «ԴՀ»-ում պատիժը կրելու ժամանակ/:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Տեղեկություններ կան, որ երբ ստուգումներ են սկսում ՔԿՀ-ներում, սպանության պատվիրատուն միայն այդ օրերին է ձևականորեն վերադառնում «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ քաղաքացիական հիվանդանոցում բուժվելու ալիբին ապահովելու և ՔԿՀ պետին հարվածի տակ չդնելու համար:

Ուշագրավ է նաև այս ընթացքում «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ստացված լուրը՝ ի հակառակ Ստեփան Հակոբյանի՝ ազատության մեջ հայտնվելուն. Մոտ 10 օր առաջ մահացած են գտել Սեդրակ Զատիկյանի սպանության պատվերը կատարած և ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Առուշանյանին: Այս դեպքը հերքող կամ հաստատող պաշտոնական որևէ տեղեկատվություն չի եղել ՔԿՎ-ից:

Այս դեպքերի հետ կապված որոշ մանրամասներ՝ ավելի ուշ:

Հիշեցնենք նաև, որ Ստեփան Հակոբյանը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի /Լեդի Հակոբ/ եղբոր որդին է, ով 100,000 դոլարով պատվիրել էր սպանել հորեղբոր՝ մարտական ու մանկության ընկեր, ԱԺ պատգամավոր Վահան Զատիկյանի երկու որդիներին: Նրանք երկուսն էլ այսօր չկան. մեկին սպանեցին, մյուսին՝ մահացած գտան Ատեփան Հակոբյանի դատավարության առաջին օրը:

 

Լրահոս