Սեպտեմբերի 21-ին հավանաբար համաներում չի լինի. Ի՞նչ պլաններ ունի Սերժ Սարգսյանը

1

«Հրապարակ» թերթը գրում է. «Չորս տարի սպասված համաներումը հնարավոր է սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնի առիթով էլ չհայտարարվի, և այն ձգվի ևս մի քանի ամիս՝ մինչև տարեվերջ:

ԱԺ ընտրություններից հետո և մայիսյան տոների առիթով սպասում կար, որ Սերժ Սարգսյանը համաներման ակտ կստորագրի, և այդկերպ կփոխհատուցվի նաև այն քրեական հեղինակությունների վաստակը, որոնք ընտրություններում ակտիվ դեր խաղացին, և որոնք սպասում են, որ համաներմամբ իրենց ընկերները կազատվեն բանտերից։ Սակայն դա տեղի չունեցավ:

Տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ժամկետի ավարտից մի քանի ամիս առաջ կկազմակերպի սպասված համաներումը, սակայն «Սասնա ծռեր» խմբի որևէ անդամ ազատ չի արձակվի»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: