Սերժ Սարգսյանի եղբայրը շարունակում է շրջել դիվանագիտական պետհամարանիշ կրող մեքենայով

6

Ամսիներ առաջ մամուլում հայտնվեց տեղեկություն, որ Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը երթեւեկում է սպիտակ Lexus LX 570 ամենագնացով, որի վրա «արարողակարգային» համարներ են փակցված։ Այս դեպքում Լեւոն Սարգսյանի մեքենայի համարանիշը ARM 065 է։ Սրանք, կարելի է ասել, «ներքին դիվանագիտական», բայց ժամանակավոր համարներ են, որոնք տրամադրվում են արտաքին գործերի նախարարության կողմից՝ դրսից ժամանած հյուրերին սպասարկող մեքենաների վրա փակցնելու համար։

Այսօր Politik.am-ի թղթակիցը կրկին հանդիպել է Լևոն Սարգսյանին նույն համարանիշի մեքենան վարելիս: