Սկանդալ. VIVARO-ն հրաժարվում է վճարել 6 միլիոն դրամ շահումը. Փող չկա

157

Հայաստանյան բուքմեյքերական շուկայի առաջատար VIVARO ընկերությունը հրաժարվում է վճարել քաղաքացու խոշոր շահումը:

Ինձ ահազանգած 74146…ID-ով օգտատերը նշեց, որ երեկ VIVARO-ի կազինո բաժնում EGT տեսակի խաղերով շահել է 6 միլիոն դրամ: Շահումը ստանալու նպատակով գումարը փոխանցվել է Բաղրամյան 1 հասցեում գտնվող VIVARO-ի գրասենյակ: Այստեղ քաղաքացուն մերժել են հանձնել շահումը պատճառաբանելով, որ փող չկա:

Քաղաքացին կապ է հաստատել գլխավոր գրասենյակի հետ, որտեղից հայտնել են, որ կճշտեն թե որտեղ կա գումար և որտեղից հնարավոր է ստանալ շահումը: Ըստ քաղաքացու, ընկերության աշխատակիցներն այդպես էլ չեն բարեհաճել կապ հաստատել, գումարը վճարելու հետ կապված հարցերը քննարկելու համար:

Քաղաքացին ևս մեկ անգամ է զանգահարել գլխավոր գրասենյակ, որտեղից ասել են, որ կարող է գնալ Նորք-Մարաշում գտնվող կենտրոնական գրասենյակ և հաշվապահությունից ստանալ գումարը: Կենրոնական գրասենյակում սակայն, այս անգամ նշել են, որ հաշվապահություն չի աշխատում և մի քանի օր չեն կարող վճարել շահումը:

Վրդովված քաղաքացին կոչ է անում բոյկոտել այս ընկերությանը: Նշենք, որ օր ու գիշեր VIVARO-ն տարատեսական գովազդներով մարդկանց հորդորում է ազարտային խաղեր խաղալ, շեշտելով որ գոյություն ունեն հարյուր միլիոնավոր դրամի չափով երաշխավորված շահումներ: Ս ՞ա է երաշխավորված շահումը:

Խաղադրույքի փորձ ունեցող քաղաքացիներն Mnews.am -ի հետ զրույցում կարծիք հայտնեցին, որ սա բուքմեյքերների կողմից հայտնի տրյուկ է: Մասնավորապես, շահած գումարի վճարումն ուշացնելու հիմքում այն է, որ քաղաքացին շարունակի խաղալ և կլորիկ գումարը ժամանակի ընթացքում վատնի խաղերի վրա:

Իսկապես զարմանալի է, ու անհասկանալի, որ հեղինակավոր ընկերությունում, որը Լոնդոնի Արսենալի պես թիմի հովանավորն է այսպիսի տհաճ դեպքեր են արձանագրվում:

Տեղի ունեցածի մանրամասների վերաբերյալ, հրակարակումն ավելի ուշ: