17 Հուլիսի, 2018

Այսօր՝ հուլիսի 17-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում կայացել է ֆեդերացիայի գործկոմի նիստը, հայտնում է Tert.am-ը: Նիստի ավարտից հետո Հայրապետյանը 3 լրատվամիջոցի հետ զրուցել է հայկական ֆուտբոլում կատարվող իրադարձությունների մասին.

«Նախ ասեմ, որ ես հրաժարական չեմ տալիս: Մամուլում առկա տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- սկսեց Հայրապետյանը:

– Որպես Ձեզ փոխարինող՝ շոշափվում է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի անունը…:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

– Ֆեդերացիայի նախագահ դառնալու օրվանից ի վեր ասել եմ, որ ես պայքարում եմ պայմանավորված խաղերի դեմ: Վերջին 2 տարում այդ աղբը մտել է մեր ֆուտբոլ: Ֆուտբոլում ամենաանցանկալի իրողությունը վաճառված խաղերի առկայությունն է:

Եթե Արթուր Վանեցյանն իրականում ցանկանում է դառնալ ֆեդերացիայի նախագահ, ես գտնում եմ, որ դա լավագույն լուծումն է:

Հավատացեք ինձ: ՀՖՖ-ի նախագահը պետք է լինի իշխանության հետ անմիջական կապ ունեցող մարդ, դա իմ անձնական կարծիքն է: Իմ աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ կան հարցեր, որոնք ունեն արագ լուծումների կարիք: Չունես իշխանությունների հետ անմիջական կապ, շատ հարցեր մնում են: Այժմ այդ խնդիրների առջև կանգնած ենք: Արթուր Վանեցյանին համարում եմ լավագույն թեկնածուն: Պայմանավորված խաղերը նրա ղեկավարության դեպքում կբացառվեն:

– Ակումբները սկսել են հայտարարություններ տարածել Ձեր և ֆեդերացիայի դեմ…:

– Այո, Ակումբների վայ-ղեկավարներ իմ դեմ «վայնասուն» են բարձրացրել: Սա միշտ եղել է…: Ինձ մեղադրում եմ սեփականությունս տալ-չտալու մեջ, ակումբի անուն գրանցելու մեջ… իրենց թվարկած հարցերում օրենքի կետ չկա: «Շիրակը» «բռնվել է» կոռուպցիայի մեջ: Վերցրեք «Փյունիկի» ղեկավարի, իր կողքի մարդկանց մեղադրանքները և իրականության հետ համադրեք: «Փյունիկի» բոլոր թիմերը նա նվեր է ստացել: Նորմալ է, իշխանություն է փոխվել, մարդիկ ակտիվացել են: Ես կարծում եմ, որ այո, ինքս էլ պետք է գնամ:

– Գաղտնիք չէ, որ Օլեգ Մկրտչյանի հետ ունեք լավ հարաբերություններ: Տարօրինակ է «Բանանցի» պահվածքը. ինչո՞ւ էս պահին:

– Օլեգ Մկրտչյանն իմ ընկերն է: Նա ձերբակալված է այժմ, մարդիկ օգտվում են առիթից: Չգիտեմ, նա այժմ զբաղվում է ֆինանսավորմամբ, թե ոչ:

– Արթուր Սողոմոնյանը «Փյունիկը» վերցնելու համար գումար տվե՞լ է:

– 1 ցենտ, 1 լումա անգամ չի վճարել: Ավելին ասեմ՝ ասել է ավտոբուսի համար, դա էլ ենք նվիրել, դա մեր սեփականությունն է եղել: 1 տարուց ավելի մնացել են բազայում, ասել է, որ գնելու է, հետո փոշմանել է: 6 ամիս սպասել ենք, այս դեպքերից հետո ասացի, որ էլ անելիք չունեք այդտեղ:

Ես չեմ հեռանալու ֆուտբոլից, թիմ եմ պահելու:

– Եթե Ձեր նշած՝ պայմանավորված խաղերի մեջ մեղադրվող անձինք չառաջադրվեն, Դուք կառաջադրվե՞ք ՀՖՖ նախագահի պաշտոնում:

– Ես ասեմ, թե ինչի համար կառաջադրվեմ. ոչ թե ուզում եմ ֆեդերացիայի նախագահի պաշտոնում լինել, ոչ, կարևոր չէ զուտ պաշտոնը: Կառաջադրվեմ միայն այն բանի համար, որպեսզի չգան եղածը քանդեն: Ինձ կարող են ամեն ինչի մեջ մեղադրել… այնպես չէ, որ ես ՀՖՖ լավագույն նախագահն եմ: Միայն կույրը կարող է չտեսնել, թե ինչքան բան եմ ես կառուցել: Չեմ թողնի այն մարդկանց ձեռքը, ովքեր կգան ու ֆուտբոլին վնաս կտան: Կարծում եմ՝ Վանեցյանը կարող է իմ արածի վրա էլ ավելացնել:

– Նախագահի ընտրության ժողովը սեպտեմբերին է, իսկ այդ օրվան նախորդող 10 օրվա ընթացքում թեկնածուների առաջադրումն է: Ծրագիր ներկայացնելու համար 10 օրը քիչ ժամանակ չէ՞:

– Ով թեկնածու է լինելու, հիմա էլ կարող է պատրաստվել: Մենք ՖԻՖԱ-ի կանոնադրությաը պետք է ամեն ինչ հստակեցնենք: Դա բարդ գործընթաց է, ես ցանկանում եմ արագացնել գործընթացը: Ես կառչած չեմ այս պաշտոնից, բայց թույլ չեմ տա, որ մարդիկ այս ամենը քանդեն:

– Առաջադրվել-չառաջադրվելու հարցերն ինչպե՞ս է լինելու:

– Եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ես չեմ առաջադրվի: Ես կոչ կանեմ ինձ ընտրել ցանկացողներն իրեն ընտրեն:

– Ամեն դեպքում, Ազգերի լիգայի մասով Դուք ամենալավն եք տիրապետում իրավիճակին. սխալ չի լինի՞ այդ ընթացքում փոփոխություններ անել. հավաքականի ծրագրեր, մարզիչ…:

– Իհարկե բարդ բան է: Ես՝ որպես ՀՖՖ երկար տարիների ղեկավար, սրտացավ եմ: Ես ցանկացածի կողքին կկանգնեմ այդ ժամանակահատվածը լավագույնս անցկացնելու համար: Եթե օգտակար աշխատանք է լինելու, ամեն ինչի կարելի է գնալ: Խոսք եմ տալիս, որ վնաս չի լինելու: Մենք լավ հավաքական ունենք և լավ ենք հանդես գալու Ազգերի լիգայում:

– «Շիրակը» պնդում է, որ հանդիպել եք Արման Սահակյանի հետ: Նշվում է նաև այն մասին, որ երաշխիքներ եք տվել:

– Զավեշտի աստիճանի է: Նախ ասեմ, դեպքը ֆիքսողը ես չեմ եղել: Կանչել եմ Սահակյան Արմանին, «Բանանցի» ներկայացուցչի փոխանցածը ցույց եմ տվել, հարցրել եմ, սա ի՞նչ է: Ասաց, որ խնդիր է դրել ամեն գնով չեմպիոն դառնալ: Ես ասացի, որ լուծումները միավորների հանումն է և մնացած պատժամիջոցները, որոնք մինիմում են: Իմ բախտը բերել է, որ «Փյունիկի» հետ իմ ընտանիքը կապ չունի, թե չէ կասեին, որ արել ենք «Փյունիկի» համար… ես ի՞նչ շահ ունեմ: Դիմել են արբիտրաժային դատարան, կտեսնենք:

«Փյունիկի» վերաբերյալ մանրամասներ.

«Ես տարիներ ի վեր ասել եմ, երբ մարդ կգա, ով պատրաստ է ղեկավարել ակումբը, կնվիրեմ: Չելոյանցը ծանոթացրեց Սողոմոնյանի հետ, առանց մի վայրկյան մտածելու նվիրեցի. անգամ ինքը չէր հավատում, զարմացել էր: Մեր պայմանավորվածության համաձայն նա պետք է գներ մարզաբազան: Եթե որոշել են բոյկոտեն, թող գնան ու բոյկոտեն: Ես իրեն նվեր եմ տալիս, որ ինձ այսպիսի մեղադրանքնե՞ր հասցնի…: Բանավոր պայմանավորվել էինք, որ պետք է գներ. դե թող գներ: Ավելին ասեմ՝ հարցրել էր, թե հնարավո՞ր է տարիների ընթացքում գնել, ասել եմ, որ այո, կլինի: Վերջում՝ հունիսին եկավ ու ասաց, որ չի ուզում գնել: Թող չգնի:

Մանրմասները՝ Tert.am-ում:

 

Լրահոս