Վարչապետի խորհրդականը դատի կտա ԶԼՄ-ին

2
 Araratnews.am-ն այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասարակական հիմունքով օգնական Մեսրոպ Պապիկյանին հարցրեց՝ հավաստի՞ են այն լուրերը, որ 10 հազար դոլար է վերցրել քրեական հեղինակություն Տույից քարոզարշավի համար: Մեսրոպ Պապիկյանը, սակայն, հերքել է  այդ տեղեկությունները: «Ես չեմ ունեցել եւ ապագայում էլ չեմ ունենա նման հարաբերություն քրեական հեղինակության հետ: Չեմ ճանաչում ու չեմ էլ շփվել նման մարդկանց հետ: Ես պատրաստվում եմ դատի տալ այդ տեղեկությունը տարածած ԶԼՄ-ին»,- ասել է  նա:

Մեսրոպ Պապիկյանը չի վախենում, որ դատարանում գուցե լրատվամիջոցը փաստեր ներկայացնի եւ ապացուցի նրա ու քրեական հեղինակության կապը, քանի որ վստահ է՝ տեղեկությունը սուտ է: