12 Դեկտեմբերի, 2016

Hraparak.am-ին հասած տեղեկություններով՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը տասը օր առաջ աշխատանքից ազատել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակի բաժնի պետ, փոխգնդապետ Սուրիկ Ջանիկյանին: Սակայն օրերս ոստիկանապետը մտափոխ է եղել՝ չեղարկել է ազատման հրամանը: Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունում կադրային փոփոխություններ մշտապես լինում են. «Նա չի հեռացվել աշխատանքից, շարունակում է աշխատել: Ոստիկանությունում կադրային փոփոխություններ լինում են, նույն անձին, կարող է նշանակել ուրիշ տեղ, հետո նորից նշանակել նախկին տեղը, պետք չի դրան զարմանքով նայել: Այս պահին նա աշխատում է որպես Ճամբարակի բաժնի պետ»: Ահարոնյանը նշեց, որ չի կարծում, թե պատճառը հանրությանը հետաքրքրում է, նշանակումները անելուց առաջնորդվում են ծառայողական անհրաժեշտությունից ելնելով:

Ani Product

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ani Product

Կիսվեք նյութով՝

Լրահոս