Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել

0

Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել Ամենակարևոր լուրերը Հայաստանից՝ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական է տվել, գրում է «Գրուզիա Օնլայն»-ը:

«Հանուն մեր երկրի շահերի: Ես եղել եմ «Վրացական երազանքի» թիմի անդամ և մեր երկրի նվիրված զինվոր: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ նախորդներին և հաջողություններ մաղթել ապագա վարչապետին»,- ասել է Բախտաձեն իր հրաժեշտի խոսքում, որը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում:

Ըստ սահմանադրության՝ վարչապետի լիազորությունները դադարեցվում են նրա հրաժարականից հետո, բայց կառավարությունը շարունակում է կատարել իր պարտականությունները՝ մինչև նոր վարչապետի նշանակումը:

Մամուկա Բախտաձեին խորհրդարանը վարչապետի պաշտոնում հաստատել էր 2018թ. հունիսի 20-ին: