5 Դեկտեմբերի, 2017
«Այսօր ինձ զանգահարեց ՀՀ մի քաղաքացի, որի ամուսինն այսօր առավոտյան է մահացել»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ տղամարդու մահանալուց 15 րոպե հետո եկել է թոշակ հանձնողը և հրաժարվել է թոշակը տալ. «Ասել է՝ «քանի որ ինքը 15 րոպե առաջ մահացել է, մենք չենք կարող իրեն տալ այս ամսվա կենսաթոշակը», այսինքն՝ եթե մարդը մի 15 րոպե հետո մահանար, նա կստանար իր թոշակը: Հասկանում եմ, որ կա օրենք, բայց այստեղ, կարծում եմ՝ մենք գործ ունենք նաև հարցի բարոյական կողմի հետ, հատկապես, որ ընտանիքը ծայրահեղ չքավոր է»:

Ani Product

Ի պատասխան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց. «Գումարը պարտադիր կվճարվի, բնականաբար, կանխիկ վճարելու համար պարտադիր է ստացողի ստորագրությունը, հետևաբար, որ չի վճարել, դա օրենքի շրջանակներում է, բայց կինը կամ հարազատներից մեկը, օրինակ, մյուս ամիս կարող է դիմել, ու այդ չվճարված գումարը կվճարվի, դա միանշանակ վճարման ենթարկված գումար է»:

Ani Product


 

 

Լրահոս