Փայ մտնելու <ռազբոռկա>՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի որդու մասնակցությամբ

344

Պատճառը եղել է այն, որ Արմեն Գևորգյանի սրտով չի եղել այն հանգամանքը, որ Արարատի մարզի Դեղձուտ համայնքի բնակիչ Սարգիս Միրոյանը, նույն մարզի Հովտաշեն գյուղի տարածքում  մեծ  հողակտոր է գնել և գյուղմթերքի մանրամեծածախ շուկա է կառուցում:

Գոքորի որդուն դուր  չի եկել, որ Ռուսաստանից հայրենի գյուղ վերադարձած  երիտասարդ գործարարը բիզնես է հիմնում  այն տարածքում, որտեղ «թելադրողը» միշտ եղել է իր հայրը: Նա առաջարկել է դեղձուտցի գործարարին՝ փող ներդնելով փայ մտնել նրա հետ, սակայն վերջինս մերժել է առաջարկը և  խոսակցությունը վերածվել է թեժ վիճաբանության: Հարցը ծեծկռտուքի չի հասել, քանի որ ժամանակին գործին խառնվել են մեծերը և մի կերպ հանդարտեցրել են թեժացող կռիվը:

Գոքորը տեղեկանալով կատարվածին, հայտարարել է՝ թե տեղյակ չի եղել որդու նման մտադրությանը և ասածը հաստատելու համար, սովորության համաձայն կրկին երդվել է՝ հոր գերեզմանով: