11 Հունիսի, 2018
 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել.

«Սիրելի ժողովուրդ, Հայաստանում և այլ երկրներում բնակվող բարեսիրտ քաղաքացիներ

Ես ամեն օր ստանում եմ սատարման տասնյակ խնդրագրեր, որոնց մի մասը հնարավոր է լուծել միայն բարի կամքի դրսևորման շնորհիվ: Այս առիթով դիմում եմ իմ այն հայրենակիցներին, որոնք Երևանում կամ Հայաստանի այլ որևէ բնակավայրում ունեն դատարկ բնակարաններ և պատրաստ են ժամանակավորապես՝ առնվազն մի քանի ամսով, տրամադրել սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքների՝ ազատելով նրանց վարձ վճարելու բեռից:

Չեմ խուսափի իմ անձնական երաշխիքը տալ, որ այդ հյուրընկալումը կլինի իսկապես ժամանակավոր, մինչև բնակարանն ազատելու՝ տանտիրոջ պահանջը: Օգնել ցանկացող մարդկանց խնդրում եմ իրենց կոորդինատներն ուղարկել [email protected] հասցեին:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Խորին շնորհակալությամբ և ձեզ հետ միասին աշխարհն ավելի լուսավոր դարձնելու կամքով՝

Ձեր Աննա Հակոբյան»:

 

Լրահոս