30 Մարտի, 2020

Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կնոջ` Արիանա Կաոլիի առողջական վիճակը վատացել է, թոքերի հետ կապված խնդիրների պատճառով նա կրկին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Այս մասին գրել է Sputnik Արմենիան:

Ani Product

ԼՈՒՐԵՐ.com-ը փորձել է  առավել մանրամասն տեղեկություն ստանալ «Աստղիկ» բժշկական կենտրոնից, որտեղ գտնում է Արիանան: Սակայն մեզ հետ զրույցում «Աստղիկ» ԲԿ-ի տնօրեն Ռոբերտ Կուրղինյանը նշել է՝ Արիանայի առողջական վիճակի մասին որևէ տեղեկություն հայտնել չի կարող, քանի որ վերջինիս ամուսնու հետ պայմանավորվել են, որ տեղեկություններ կարող է հաղորդել միայն նրանց գրասենյակը:

Ani Product

Արիանա Կաոլիի մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նաև նրա ընկերուհին՝ Անի Դավիթը. «Ես տեսնում եմ որոշ սխալ տեղեկություններ Arianne Caoili- ի մասին: Խնդրում եմ՝ մի՛ կիսվեք նրա առողջական վիճակի մասին տարածվող կեղծ տեղեկություններով: Նա դեռ գտնվում է հիվանդանոցում և հույս ունեն, որ շուտով կապաքինվի: Խնդրում եմ աղոթել նրա և նրա արագ վերականգնման համար: Անհամբեր սպասում եմ, որ հաջորդ գրառումս լինելու է այն մասին, թե ինչպես է նա լքում հիվանդանոցը… Քեզ շա՜տ եմ սիրում, Արի»,- գրել է Արիանայի ընկերուհին:

Հիշեցնենք, որ մարտի 14-ին Սեբաստիա փողոցում տեղի ունեցած ավտովթարի ժամանակ Արոնյանի կինը «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայով բախվել էր բետոնե հենասյանը: Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով կարողացել էին կնոջը դուրս բերել ավտոմեքենայից: Արիանա Կաոլին ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց և ուներ ստորին վերջույթների կոտրվածքներ:

Կիսվեք նյութով՝

Լրահոս