7 Դեկտեմբերի, 2016

«Ժողովուրդ» թերթը գրում է. ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Խաչատրյանը զավեշտալի պատմության կիզակետում է հայտնվել:

Ani Product

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից 2015-ի մարտին «Սևան» ՔԿՀ տեղափոխվելու պատճառը այն է եղել, որ Ա. Խաչատրյանի աշխատասենյակում Սերժ Սարգսյանի լուսանկարը բացակայել է: Փոխարենը բանտապետի սենյակում եղել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի լուսանկարը, որը նրա հորեղբորորդին է:

Ani Product

Պարզվում է, որ դատապարտյալներից մեկը պետի աշխատասենյակ մտնելու ժամանակ հաջողացրել է գաղտնի լուսանկարել Գագիկ Խաչատրյանի՝ պատից կախված նկարը: Չգիտես ինչպես, այն հայտնվել է ՔԿ վարչության ղեկավարության ձեռքում:

Լրահոս