mnews

16 Հունվարի, 2017

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Այս մասին տեղեկանում ենք ՔՊԿ տարածած հաղորդագրությունից, որում, մասնավորապես, ասվում է.

Ani Product

«Հունվարի 15-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում, Գյումրիի, Վանաձորի, Կապանի, գրասենյակներում տեղի ունեցած փակ գաղտնի վարկանիշային քվեարկության արդյունքում ձևավորվել է կուսակցության՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակը:

Ani Product

Կուսակցության համաժողովի 208 պատվիրակներ 1-ից 10 միավորներով փակ գաղտնի քվեարկության քվեաթերթիկի վրա գնահատել են առաջադրված 31 թեկնածուներին:

Քվեարկության արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի առաջին տասնյակը հետևյալ տեսքն է ստացել.

  1. Նիկոլ Փաշինյան
  2. Սասուն Միքայելյան
  3. Արայիկ Հարությունյան
  4. Ալեն Սիմոնյան
  5. Սուրեն Պապիկյան
  6. Լենա Նազարյան
  7. Արարատ Միրզոյան
  8. Ռոմանոս Պետրոսյան
  9. Նարեկ Բաբայան
  10. Տիգրան Ավինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը կներկայացվի «Ելք» դաշինքի գործընկերներին: «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը կձևավորվի «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների համաձայնության՝ կոնսենսուսի միջոցով»:

Նկատենք, որ սա աննախադեպ երևույթ է Երրորդ հանրապետության պատմության մեջ, երբ կուսակցության համամասնական ցուցակը ձևավորվում է կուսակցականների փակ-գաղտնի քվեարկության արդյունքում:

Կիսվեք նյութով՝

Լրահոս