8 Սեպտեմբերի, 2017
Երեւանի համար 41 դպրոցը, որը դատարկ էր մնացել օպտիմալացումից հետո տրվում է Երեւանի հանրակրթության վարչության նախկին պետ Գայանե Սողոմոնյանին:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը:«Գայանե Սողոմոնյանին, նույն ինքը Երեւանի հանրակրթության վարչության նախկին պետը, նույն ինքը ընդդիմադիր Իշխան Զաքարյանի կինը, էն նույն Զաքարյանները, ովքեր միլիոնանոց տուն էին սարքել, բայց այլ երկրի քաղաքացիություն ունեցող մեծահարուստի փողերով։ Մանրամասները կներկայացնեմ քաղաքապետարան հարցմանս պատասխանները ստանալուց հետո։ 41 դպրոցը մի հիանալի տեղ է, հարմար, մեծ կայանատեղիով՝ «Պլանի գլուխ», Մարաշ տանող ճանապարհի խաչմերուկում»,- գրել է ավագանու անդամը:

Կիսվեք նյութով՝

Լրահոս