21 Նոյեմբերի, 2016

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը:

Ani Product

Պարոն Բադասյան, Ձեր հայտարարությունները ՀՀ ԶՈւ շտաբի պետ Մովսես Հակոբյանի չարաշահումների հետ կապված, զինվորական դատախազը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն նյութեր նախապատրաստելու համար: Դուք նշել եք, որ նա ԼՂ-ում իր պաշտոնական դիրքը չարաշահել է: Կարծում եք՝ իրական քննություն կկատարվի՞:

Ani Product

– Սխալ կլինի, եթե ես հույս չունենամ, ես հույս ունեմ, այլապես ես չէի հայտարարի, որ իրավապահներն անդրադառնան, բայց և կանխակալ հայտարարություններ էլ չեմ ուզում անել: Մնում է սպասենք, թե իրավապահ մարմինները ինչպես կանդրադառնան և ինչպես կշտկեն այդ հարցը: Սա անհրաժեշտություն է և բխում է մեր անվտանգության դիրքերից, քանի որ ունենք թշնամի, որը զինվում է, իսկ մենք պետք է ամեն ինչ անենք, որ յուրաքանչյուր լումա, յուրաքանչյուր միջոց ուղղվի բանակի սպառազինության և մարտական պատրաստվածության ուժեղացմանը:

– Անակնկա՞լ էր Ձեզ համար:

– Ոչ, տրամաբանական էր:

– Ինչպե՞ս կստուգվեն հանգամանքները՝ հաշվի առնելով, որ Մովսես Հակոբյանը այլևս ԼՂ-ում պաշտոնյա չէ:

– Ես համոզված եմ, որ բարի կամքի ցուցաբերման դեպքում ոչ միայն Մովսես Հակոբյանի՝ ընդհանրապես ֆեոդալ-գեներալների ունեցվածքը պետք է ստուգվի, դրանք պետք է կանխվեն, և պետք է բանակից ամբողջ գողացածը հետ վերադարձվի: Հույս ունեմ, որ քննչականը կհասնի դրան:

Շարունակությունը՝ այստեղ

Լրահոս