27 Օգոստոսի, 2019

 «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում։ Մասնավորապես՝ վաղ առավոտից խուզարկություններ են կատարվում Գագիկ Խաչատրյանի սեփականությունը հանդիսացող բնակելի, ինչպես նաև գրասենյակային մի քանի տարածքներում։

«Փաստինֆո»-ն փորձեց տեղեկատվությունը ճշտել ԱԱԾ-ից, որի լրատվական ծառայության ղեկավար Սամսոն Գալստյանն ասաց, որ «այս պահին որևէ տեղեկություն չունեն մամուլին փոխանցելու համար»։

Գագիկ Խաչատրյանն ԱԱԾ տեսադաշտում է գտնվում վաղուց։ Դեռ ամիսներ առաջ տեղեկացրել ենք, որ Գագիկ Խաչատրյանը տարեսկզբին Երևան ժամանելուց հետո հրավիրվել էր ԱԱԾ։

kotayk

Լրահոս