21 Մարտի, 2020

Արագածոտնի  մարզի Ագարակ  համայնքում մարտի 15-ին տեղի ունեցած  ՏԻՄ ընտրություններում 5 թեկնածու էր գրանցվել, սակայն ժողովրդի վստահության քվեն առավելագույն ձայներով  հաջողվեց հաղթել միայն Արմեն Հարությունյանին, ով մինչ այդ էլ համայնքում առանձնանում էր իր կազմակերպչական ջիղով,բարերարությամբ և նախաձեռնող աշխատանքներով: Արմեն Հարությունյանը  մինչ գյուղապետի պաշտոնը ստանձնելը զբաղվել է մի շարք բիզնեսային գործունեությամբ, սակայն համայնքի անբարենպաստ պայմանները տեսնելուց և զարգացման հեռանկարներ ունենալուց հետո որոշեց զբաղվել Ագարակ համայնքի բնականոն զարգացմամբ:

«ՏԻՄ ընտրություններում ժողովուրդն արտահայտեց իր կամքը՝ կատարելով իր ընտրությունը, որի արդյունքները ագարակցիները  ընդունում ու շնորհավորում են նորընտիր ղեկավար Արմեն Հարությունյանին ՝նրան ցանկանալով բեղմնավոր աշխատանքային գործունեություն, նորանոր հաջողություններ: Մենք մեր հնարավորության սահմաններում պետք է աջակցենք եւ սատարենք Արմեն Հարությունյանին , նորընտիր ավագանու անդամներին, որ Ագարակ համայնքը շարունակի քայլ առ քայլ զարգանալ ու առաջ ընթանալ, որ նորընտիր ղեկավարն ու ավագանին արդարացնեն ընտրողների տված քվեները»,-շնորհավորանքի խոսքում նշեցին ագարակցիները։

Միաժամանակ Արմեն Հարությունյանը  շնորհակալություն հայտնեց Ագարակ համայնքի արդեն  նախկին ղեկավարին,նաև  հույս հայտնելով,արդեն որպես ընտրված ղեկավար իր ուժերն ու փորձն ի նպաստ կբերի իրենց բնակավայրի հետագա զարգացմանը:

Ագարակի  նորընտիր համայնքապետ Արմեն Հարությունյանն  իր հերթին հավաստիացրեց, որ պատրաստ է անդուլ աշխատանքով իր պարտքը վերադարձնել ժողովրդին:

«Շնորհակալ եմ ինձ տրված մեծ վստահության համար: Հիմա ես  ինձ ընտրած կամ չընտրած բոլոր քաղաքացիների ղեկավարն եմ ու բոլորին կոչ եմ ուղղում՝ միավորվել մեկ նպատակի ու գաղափարի շուրջ, մեր միասնական ջանքերն ուղղել մեր համայնքի զարգացմանը, բարեկեցիկ կյանքի ապահովմանը: Պատրաստ եմ աշխատել բոլորի հետ, ովքեր ի վիճակի են ու պատրաստ՝ արդարացնելու ընտրողների եւ մեր սպասելիքները: Արդեն ընտրությունների արդյունքներից հետո չպետք է լինի յուրային կամ հակառակորդ հասկացություն, ամեն ինչ լինելու է համերաշխության, փոխըմբռնման պայմաններում»,-իր խոսքում նշեց Հարությունյանը։

«Մենք պետք է միասնական ջանքերով հասնենք նրան, որ մեր  համայնքը ոչ միայն մարզում, այլ նաեւ Հայաստանի Հանրապետությունում դառնա ամենաօրինակելի համայնքը:Բոլոր բնակավայրերի մարդկանց, բոլոր ունակ ուժերի հետ աշխատելու ենք միայն համերաշխության ու փոխադարձ հարգանքի պայմաններում»,-հավաստիացրեց համայնքապետը:

-Պարոն Հարությունյան որպես ժամանակավոր պաշտոնակատար  գրեթե երկու ամիս է ղեկավարում էիք, կներկայացնեք ինչպիսի՞ խնդիրներով հանձն առաք ղեկավարել  համայնքը,ինչպիսի՞ նախընտրական ծրագրեր եք հասցրել ի կատար ածել: 

Անչափ շնորհակալ եմ  ագարակցիներին, ինձ վստահելու և համատեղ աշխատանքի ցանկություն հայտնելու համար:Պատրաստակամ եմ իմ ժողովրդի  արժանապատիվ կյանքի համար բավարար պայմաններ ստեղծել և ապահովել:Չեմ սիրում փնովելու քաղաքականությունը, այդ իսկ պատճառով էլ վստահորեն կարող եմ ասել, որ համայնքում ճիշտ է ունենք ծառացած խնդիրներ, սակայն համայնքապետարանը իր ծախսերով հանդերձ գտնվում էր հավասարակշիռ և կայուն վիճակում, որևիցե պարտք-պահանջ չկար: 

Նախընտրական ծրագրում նշել էիք, որ ընտրվելու դեպքում աշխատանքներ պետք է կատարեք համայնքի բարեկարգման, բնակիչների առօրյան ավելի բարեկեցիկ և հետաքրքիր դարձնելու ուղղությամբ:

-Ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու հաջորդ օրվանից աշխատանքներն արդեն եռուզեռի մեջ էր, այդքան շտապում էի և ուզում էի մեկ րոպե շուտ աշխատել համայնքի համար: Քանի որ աշխատանքային գործունեությունս այդքան էլ երկար չէ, իսկ բոլոր խնդիրները երևան հանելը երկարաժամկետ աշխատանք է պահանջում։Սակայն, բավականին աշխատանքներ հասցրել եմ այս մի քանի ամսվա ընթացքում ՝սկսել և ավարտին հասցրել ,կապ չուներ ես կընտրվեի թե չէ ,կարևորը ինչ էլ արել եմ,  իմ համայնքի համար է։  

– Երևի թե արդեն կիրականացնեք  կադրային ջարդ՝ նախկին աշխատակիցներին փոխարինելով նորերով: 

–Չեմ ցանկանա վատաբանել ներկայիս համայնքապետարանի աշխատակիցների  աշխատանքային գործունեության,սակայն,  արդյունքներն ու դրանց տված պտուղները դրդում են թյուր կարծիք կազմել գյուղապետարանի աշխատանքների նկատմամբ։ Կադրային ջարդ չեմ անի, ճիշտ է մեկ երկուսը կփոխվեն , բայց աշխատանքից ազատելու հարցում շտապողականությունը ճիշտ չեմ համարում, քանի որ շտապում են այն մարդիկ, ովքեր ինչ-որ նպատակներ են հետապնդում: Ուղիղ եմ ասում, մենք իսկապես աշխատող մարդու կարիք  ունենք, ոչ թե  ընդամենը հինգ րոպե տեսադաշտում երևացողի: Ով աշխատում Է, պիտի շարունակի աշխատել, ով չէ՝ թող լքի:

Համայնքում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ է․․․

-Ի՞նչ կմաղթեք ագարակցիներին: Ինչպիսի՞ հեռանկար ունի գյուղը:

 Կցանկանայի բոլորիս առողջություն և կամքի ուժ, որպեսզի կարողանանք հաղթահարել դժվարությունները: Ուզում եմ, որ լինենք լավատես,մտածենք, թե յուրաքանչյուրս ինչ կարող է անել մեր կյանքը բարելավելու համար: Բողոքով ու բամբասանքով չենք կարող ապրել. ճանապարհ են հարթում աշխատանքով: 

Հասկանալով, որ մեր երկրի հնարավորությունները սահմանափակ են, որ բանակ ենք պահում ՝ պիտի մեր պետական այրերին էլ խնդրեմ ավելի մեծ ուշադրություն դարձնեն աշխատատեղ ստեղծելուն, գյուղատնտեսության զարգացմանը: Դա ավելի լավ արդյունավետ կլինի, քան այն, որ գյուղացին հրաժարվում է անասուն պահելուց, հող մշակելուց, և հեռանում երկրից:

Mnews.am

 

kotayk

Լրահոս