18 Ապրիլի, 2020
 ԱԺ ֆիաննասավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջարկել է «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Մարտին Գալստյանի թեկնածությունը, ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:

Վերոնշյալ հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը, նեկայացնելով Մարտին Գալստյանի կենսագրական մի շարք տվյալներ, նշեց, որ նա սովորել է Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան հանրային կառավարման դպրոցում: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1998 թվականին՝ ՀՀ կենտրոնական բանկում: 2018 թվականից առ այսօր ԿԲ խորհրդի անդամ է, դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում:

«Հորդորում եմ իմ գործընկերներին կողմ քվեարկել նշված թեկնածուին», – ասաց Արտակ Մանուկյանը՝ հավելելով, որ վերջինս փորձառու և ԿԲ նախագահի պաշտոնի համար ամենահարմար թեկնածուն է:

Նշենք, որ Մարտին Գալստյանը ԱԺ նախկին նախագահ, ՀԱԿ անդամ Բաբկեն Արարքցյանի փեսան է։

kotayk

Լրահոս