8 Հունվարի, 2018
Այսօր վերջացավ կառավարության կողմից պաշտոնապես հայտարարված արձակուրդը։ Հունվարի 8-ից բոլոր պետական հիմնարկնեն արդեն աշխատանքի մեջ են։ Խորհրդարանը նույնպես սկսել է իր աշխատանքները։ ԱԺ այս տարվա առաջին քառօրյան կմեկնարկի հունվարի 15-ին։ Իսկ վաղվանից կմեկնարկեն արդեն հանձնաժողովների նիստերը։
Հունվարի 9-ին կանցկացվի ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որիր օրակարգում կա երեք հիմնական հարց, հունվարի 10-ին՝ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում ընդամենը մեկ հարց է ներառված, և հունվարի 11-ին տեղի կունենա ԱԺ Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ Ամենահագեցած օրակարգը այս հանձնաժողովի նիստինն է․ ներառված են ինչպես առաջին ընթերցմամբ ներկայհացվող, այնպես էլ երկրորդ ընթերցման համար քննարկվող տասնյակ հարցեր։ Դրանց մեծ մասը ներկայացված է կառավարության կողմից։

kotayk

Լրահոս