15 Փետրվարի, 2018
Մոդել Անիտա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ես պարզապես ցավ եմ ապրում, որ մեր երկրում կան բազմաթիվ սոցիալական խնդիրներ, չնայած լիահույս եմ, որ այդ խնդիրները լուծում կստանան ու մենք կապրենք ավեի բարեկարգ և հարուստ պետությունում, չեն լինի այնպիսի խնդիրներ, ինչպիսիք փորձում են ընդդիմադիր կին ավագանիները նիստի ժամանակ բարձրացնել, բայց մինչ այդ պետք է նկատեմ, որ կրկնակի ցավալի և ամոթալի է, որ մեր երկրում կան այնպիսի քաղաքական գործիչներ, ինչպիսիք տեսա տարածված տեսանյութում, զարմանալի է, թե ինչպես կարող է մեր մայրաքաղաքի ղեկավարի խորհրդականը լինի Գոռ Վարդանյանը ու ինչքան բարձր ինքնավստահություն պետք է նա ունենա, որ ձեռք բարձրացնի կնոջ վրա: Ինքս կին լինելով ամաչում եմ, որ Գոռ Վարդանյանը բազմել է քաղաքապետարանում և ուժ է կիրառում իմ տեսակի վրա: Հայուհինե՛ր, Ձեզ միայն պետք է պաշտեն»:

kotayk

Լրահոս